Մուսալեռում հողամասում եղած տնակում բռնկված հրդեհը մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին

Այսօր սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Մաշտոցի փողոցին հարակից դաշտամիջյան հատվածում, որպես քոլիկ օգտագործվող տնակում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Վաղարշապատի հրշեջ փրկարարները՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Կրակը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի։

Այս պահին ոստիկանները հարևանների հետ զրույցներ են անցկացնում՝ պարզելու համար ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև մահացածի ինքնությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930