Հայաստանում ծավալված հակակոռուպցիոն պայքարին հետևում են փորձագիտական շրջանակները, որոնք գնահատում են նախկին ու ներկա հակակոռուպցիոն պայքարն ու դրանց առանձնահատկությունները։
Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը կժամանի Մոսկվա՝ ներկա գտնվելու Ռուսաստանի ֆուտբոլի թիմի հետ իր երկրի հավաքականի մրցախաղին, որը հուլիսի 1-ին տեղի է ունենալու «Լուժնիկի» մարզադաշտում:
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռազման Քադիրովը կարծում է, որ կոռուպցիոն խախտումների համար բռնված պաշտոնյայի լավագույն պատիժն այն ամենի բռնագրավումն է, ինչ նա ունի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 30-ին Սպիտակ տանը կընդունի Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեին:
ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի տրանսպորտային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները հունիսի 28-ին բանակցությոններ են սկսել ավտոմոբիլային ճանապարհների միացման շուրջը, ինչը թույլ կտա հեռանկարում ավտոմեքենայով Փհենյանից անարգել ուղեւորվել Սեուլ:
Fox News հեռուստաալիքի նախկին համանախագահ Բիլ Շայնը համաձայնել է աշխատել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում եւ ղեկավարել տեղեկատվական-քարոզչական քաղաքականությունը: Հունիսի 27-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր:
ԵՄ-ն միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո առավելագույն ջանքեր կներդնի իրանական գործարար շրջանների շահերը պաշտպանելու համար:
ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում հունիսի 28 – 29-ը տեղի կունենա հակաահաբեկչական գերատեսչությունների ղեկավարների բարձր մակարդակի առաջին միջազգային խորհրդաժողովն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով:
Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցների քաղաքականությունը Իրանի նկատմամբ եւ կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրներին՝ միանալ դրանց:
Միգրացիոն ճգնաժամը, որը երեք տարի առաջ ընդգրկեց Եվրամիությունը եւ դարձավ հանրակցությունը լքելու Մեծ Բրիտանիայի որոշման գլխավոր պատճառներից մեկը, վերստին ԵՄ-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում է:
«Դրական է տեսնել, որ ՀՀ իշխանությունները քննարկում են այլ գործիչների, նախկին նախագահների թեկնածություններ ևս՝ հատուկ բանագնաց նշանակելու հարցում, ինչը ժողովրդավարության նշան է»:
«Հիմնվում ենք ՌԴ նախագահի դիրքորոշումների և քաղաքականության վրա, որը պաշտոնապես կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ դրանով իսկ ուղիղ կերպով ցույց տալով, որ Ադրբեջանի ռազմական գործողություններն ադեկվատ չէին»:
Եվրահանձնաժողովը միգրացիոն համակարգի բարեփոխման շրջանակներում առաջարկում է կազմել «անվտանգ երկրների» ցուցակ, որը թույլ կտա ազգային իշխանություններին օպերատիվորեն մերժել այդպիսի երկրներից սերվածներին ապաստան տրամադրելու դիմումների բավարարման հարցում՝ նկատի առնելով դրա համար բավարար հիմքերի բացակայությունը:
Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավորվածություն են ձեռք բերել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Չինաստանը իր ոչ մի թիզ հողը չի զիջի, բայց եւ ուրիշների տարածքներին չի հավակնում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է Սիրիայի խնդրով իր հատուկ ներկայացուցչին, նա Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Սենեմոն է:
Եվրամիությունը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում պետք է պատրաստ լինի վատագույն սցենարներին, ընդսմին պահպանելով ավելի լավի հույսը:
Եվրամիության Մշտական ներկայացուցիչների կոմիտեն հունիսի 27-ին քվեարկել է կանխիկ դրամի ներմուծման/արտահանման վերահսկողության խստացման օգտին:
Մոսկվայում ավարտվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի բանակցությունները:
Թաիլանդում արդեն չորրորդ օրն է՝ շարունակվում են կորած 12 դեռահասների ու ֆուտբոլի նրանց մարզչի որոնումները:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ունեմ Bell 412 ուղղաթիռների վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական պատասխանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հայտարարեց՝ անընդունելի են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու որոշ փորձերը:
Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն այն կարծիքին է, որ Եվրամիությունը չպետք է ավտոմատ կերպով երկարաձգի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հունիսի 27-ին նշանակել է հանրապետության կոալիցիոն կառավարության նախարարներին, որն ազգային խորհրդարանում, հենվելով կոմունիստների աջակցության վրա, ստեղծել են գործող վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժումը եւ Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
Անցած շաբաթ արբանյակներից ստացված նկարահանումները վկայում են հյուսիսկորեական Յոնբենի միջուկային կենտրոնի արդիականացման աշխատանքների մասին:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունն առաջիկայում զգալիորեն կավելացնի իր այն աշխատակիցների հաստիքակազմը, որոնք դիվանագիտական ծառայության մեջ:
Եռօրյա աշխատանքային այցով ԱՄՆ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին ելույթով է հանդես եկել ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած ընդունելությանը` նվիրված Հայաստանի Հանրապետության ու հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին:
Գվատեմալայի տարերային աղետների հետեւանքների նվազեցման ազգային ծառայությունը հունիսի 26-ին որոշում է ընդունել Ֆուեգո հրաբխի ժայթքման շրջանում մի շարք բնակավայրեր ու գոտիներ վտանգավոր հայտարարել կյանքի եւ ապրելու համար: