Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում ելույթ է ունեցել Կոնգրեսի ու Սենատի անդամների առջև

Եռօրյա աշխատանքային այցով ԱՄՆ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին ելույթով է հանդես եկել ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած ընդունելությանը` նվիրված Հայաստանի Հանրապետության ու հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակեց ԱՄՆ Արևելյան ափին տեղի ունեցած 100-ամյակի տոնակատարությունների շարքը:

Միջոցառմանը մասնակցում էին ամերիկահայ համայնքի` ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած մի քանի հարյուր անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ (Պետքարտուղարություն ու Պաշտպանության քարտուղարություն, ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալություն, ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակ, և այլն):

Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին ժամանել է ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական և մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս