Բաժիններ՝

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում պետք է պատրաստվի վատագույն սցենարներին. Տուսկ

Եվրամիությունը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում պետք է պատրաստ լինի վատագույն սցենարներին, ընդսմին պահպանելով ավելի լավի հույսը: Այդ մասին ասված է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի նամակում, որը ԵՄ-ի 28 երկրների ղեկավարներին է ուղարկվել հունիսի 28-29-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման նախաշեմին:

«Ես կարծում եմ, որ, ավելի լավին հուսալով, մենք պետք է մեր միությունը պատրաստենք վատթարագույն սցենարին»,-ասել է նա: Տուսկն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատ վիճակում են:

«Չնայած Արեւմուտքի միասնությունը պահպանելու մեր համառ ջանքերին, անդրատլանտյան հարաբերությունները հսկայական ճնշման ներքո են գտնվում նախագահ Թրամփի քաղաքականության պատճառով: Ցավոք, տարաձայնությունները դուրս են գալիս առեւտրի շրջանակներից»,-նշել է նա, հավելելով, որ գագաթնաժողովում ինքը կտա այն բանի գնահատականը, թե ինչպես են գործերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930