Բաժիններ՝

Մակրոնը Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է Սիրիայի խնդրով իր հատուկ ներկայացուցչին, նա Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Սենեմոն է: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն:

«Ես նաեւ ցանկանում էի ձեր ուշադրությունը հրավիրել մի նշանակման՝ պրն. Սենեմոյի վրա, որը ներկայում դեսպան է Իրանում եւ այդ պաշտոնը կթողնի օգոստոսի 27-ին: Նոր դեսպան անպայմանորեն կնշանակվի:

Նա (Սենեմոն) այս պահից կլինի Սիրիայի խնդրով հանրապետության նախագահի անձնական ներկայացուցիչը»,-մամուլի ասուլիսում ասել է Գրիվոն: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ խոսքը չի վերաբերում Սիրիայում Ֆրանսիայի դեսպանություն բացելուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս