Փաշինյանն ու Գուտերեշը կարևորել են խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

Զրուցակիցները կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ու համագործակցության խթանմանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպմանը և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930