Բաժիններ՝

Գվատեմալայում մի շարք բնակավայրեր անմարդաբնակ են հայտարարվել հրաբխի ժայթքումից հետո

Գվատեմալայի տարերային աղետների հետեւանքների նվազեցման ազգային ծառայությունը հունիսի 26-ին որոշում է ընդունել Ֆուեգո հրաբխի ժայթքման շրջանում մի շարք բնակավայրեր ու գոտիներ վտանգավոր հայտարարել կյանքի եւ ապրելու համար:

Ֆուեգոյի ժայթքումը տեղի է ունեցել հունիսի 3-ին: Զոհերի թիվը հասել է 120-ի, եւս 189 մարդ անհայտ կորած է համարվում, 57 հոգի վերքեր է ստացել, ավերվել է 186 տուն:

Prensa Libre պորտալի հաղորդման համաձայն՝ ընդամենը հրաբխի շրջանում նշվել է 172 բնակավայր, որտեղ բնակվելը կարող է վտանգավոր լինել մարդու կյանքի համար, սակայն առայժմ որոշում է ընդունված է միայն երկուսի, ինչպես նաեւ Ֆուեգոյի մերձակա մի քանի գոտիների վերաբերյալ:

Մարդկանց համար վտանգ կարող է ներկայացնել մոխրի թափվելը, ցեխային հրաբխային հոսքերը եւ հեղեղումները: Ծառայության որոշումը նաեւ նշանակում է, որ այս պահից իշխանությունները չեն կարող պաշտպանել եւ թույլատրել որեւէ նախագծի իրագործումը նշված շրջաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս