Բաժիններ՝

ԱՄՆ-ը կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ի երկրներին՝ միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին

Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցների քաղաքականությունը Իրանի նկատմամբ եւ կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրներին՝ միանալ դրանց:

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Քոենը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւի կատարման քննարկմանը նվիրված նիստում, որն ընդունվել է հաջակցություն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի:

«Նոր պատժամիջոցները դրսեւորում են մեր կոշտ դիրքորոշումը, այդ պատժամիջոցները կշարունակվեն»,- ընդգծել է նա: Քոենը Իրանին մեղադրել է 2231, 2226, 2701 բանաձեւերի խախտման մեջ:

«Այդ բանաձեւերում Անվտանգության խորհրդի անդամները Իրանին արգելել են զենքի մատկարարումները: Հենց դրա համար էլ մենք առաջարկում ենք ԱԽ-ի անդամներին՝ միանալ մեզ պատժամիջոցների սահմանման հարցում»,- ասել է նա: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն:

Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Իր հերթին իրանական կողմը հայտարարել է, որ համաձայն Է ԳՀՀԾ-ում մնալ միայն այդ դեպքում, եթե մնացած գործընկերները, առանց ԱՄՆ-ի, կարողանան ապահովել համաձայնագրի բոլոր պարտավորությունների կատարումը, մասնավորապես, տնտեսության ոլորտում: Իրանի ղեկավարությունը նախազգուշացրել է, որ եթե ԳՀՀԾ-ի պարամետրերի կատարումը անշահավետ դառնա, Թեհրանը դուրս կգա համաձայնագրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս