Բաժիններ՝

Եվրամիությունը խստացնում է կանխիկ դրամի անդրսահմանային փոխադրման վերահսկողությունը

Եվրամիության Մշտական ներկայացուցիչների կոմիտեն հունիսի 27-ին քվեարկել է կանխիկ դրամի ներմուծման/արտահանման վերահսկողության խստացման օգտին: Այդ մասին հայտնել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը: Նոր կանոնների համաձայն՝ ցանկացած քաղաքացի, ով իր մոտ ունի 10 հազար եվրո կամ ավելի գումար, պարտավոր է այն հայտարարագրել մաքսային մարմիններում:

«Հայտարարագիրը պետք է ներկայացվի անկախ այն բանից, թե ճանապարհորդը կանխիկ դրամը տանում է իր հետ, ուղեբեռում թե փոխադրամիջոցներով»,- ասված է հաղորդագրության մեջ: Նոր կանոնակարգով վերահսկողությունը կիրականացվի թղթադրամների, բանկային վճարագրերի, կանխավճարված բանկային քարտերի եւ ոսկու նկատմամբ:

Եթե կանխիկ դրամն առաքվում է փոստով, սուրհանդակային ծառայությամբ կամ կոնտեյներներով, իշխանություններն իրավունք կունենան առաքիչից կամ ստացողից պահանջել հայտարարագիր գրավոր կամ էլեկտրոնային ձեւով: Նորամուծությունը պետք է հաստատեն Եվրախորհրդարանը եւ ԵՄ-ի խորհուրդը: Օրենքն ուժի մեջ կմտնի Եվրամիության պաշտոնական հանդեսում հրապարակավելուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս