
Արգենտինայում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ երեք աղջիկների սարսափելի սպանության առիթով

Բուենոս Այրեսում հազարավոր մարդիկ են մասնակցել ֆեմիցիդի դեմ բողոքի ակցիային՝ պահանջելով արդարություն մի աղջկա և երկու երիտասարդ կնոջ համար, որոնք ենթարկվել են խոշտանգումների և սպանվել, հանցագործությունը ցնցել է Արգենտինան, հաղորդում է BBC News-ը։
15-ամյա Լարա Գուտիերեսի, ինչպես նաև 20-ամյա Մորենա Վերդիի և Բրենդա դել Կաստիլյոյի դաժան սպանությունները հեռարձակվել են ուղիղ եթերում սոցիալական ցանցերում։
Ոստիկանության կարծիքով, հանցագործությանն առնչություն ունի թմրամիջոցների վաճառքով զբաղվող մի ավազակախումբ, և սպանությունները իրականացվել են որպես նախազգուշացում մյուսների համար։
Արգենտինայի ազգային անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչին հայտնել է, որ ուրբաթ օրվա դրությամբ ձերբակալվել է հինգ կասկածյալ՝ երեք տղամարդ և երկու կին, սակայն 20-ամյա պերուացին, որը, ըստ իշխանությունների, խմբավորման ղեկավարն է, դեռ ազատության մեջ է։
Քննչական մարմինների վարկածով, զոհերին 2025 թվականի սեպտեմբերի 19-ին խաբեությամբ նստեցրել են միկրոավտոբուս՝ իբր երեկույթի մեկնելու համար։
Իշխանությունները հայտարարել են, որ դա եղել է «պատժելու» ծրագիր՝ խմբավորման վարքականոնները խախտելու համար, ինչը պետք է ծառայեր որպես նախազգուշացում մյուսների համար։