Հուլիսի 4-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունենալիք ԵՄ-Հայաստան Համապարփակ ու ընդլայնված համագործակցության համաձայնագրի ամփոփիչ քվեարկությանն ընդառաջ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում է։
Եվրահանձնաժողովը պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Եվրամիության անդամ այն երկրներին, որոնք կհայտարարեն, որ պատրաստ են շարունակել իրենց մոտ ընդունել Հունաստանի եւ Իտալիայի տարածքում գտնվող փախստականներին:
Մոտ ապագայում երկրների միջեւ պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից:
Իսրայելի դատախազությունը շարունակական խարդախության եւ հանրային վստահության չարաշահման մեղադրանքներ է առաջադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կնոջը՝ Սառային:
2018թ. հունիսի 21-ին Եվրոպական Միությունը և Հայաստանը գումարել են գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 21-ին հանդիպում ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Ալժիրի իշխանությունները դպրոցական քննությունների շրջանում ամբողջ երկրում անջատում են Համացանցը:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը պետական այցով ժամանել է Ռուսաստան։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հունիսի 21-ին աղջիկ է ունեցել:
Լիբիական ազգային բանակը՝ ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի հրամանատարությամբ, վերադարձրել է հսկողությունը զինյալների կողմից բռնազավթված նավթային նավահանգիստների նկատմամբ, որոնք գտնվում են այսպես կոչված նավթային մահիկի շրջանում (Սիրտի ծոցի ափին):
Ղազախստանի խորհրդարանի Սենատի խոսնակ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը կարծում է, որ երկրի գործող ղեկավար Նորսուլթան Նազարբաեւը չի մասնակցի 2020 թվականի նախագահական ընտրություններին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր մամուլի քարտուղարը կարող է դառնալ Fox News հեռուստաալիքի նախկին լրագրողուհի Հեզեր Նաուերթը, որն այժմ զբաղեցնում է Պեդեպարտամենտի ներկայացուցչի պաշտոնը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա իր աշխատանքային այցի ընթացքում հանդիպում կունենա Միացյա Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն հունիսի 20-ին Միացյալ Նահանգներին է հանձնել Կորեական պատերազմի ընթացքում զոհված 200 ամերիկացի զինծառայողների աճյունները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել այս տարվա հուլիսին Եվրոպայում:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը հունիսի 20-ի երեկոյան վերջնականապես հաստատել է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու մասին օրինագծի կառավարական տարբերակը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը հունիսի 20-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն արգելվում է սահմանին միգրանտների ընտանիքների բաժանման պրակտիկան:
Deutsche Welle թերթի մարզական լրագրողուհի Ջուլեթ Գոնսալես Տերանը եթերի ժամանակ զգացմունքների բուռն արտահայտման զոհ է դարձել ֆուտբոլի մոլի երկրպագուի կողմից:
General Electric Co (GE) բազմապրոֆիլ կոնցեռնի բաժնետոմսերը հունիսի 26-ին կհանվեն Dow Jones Industrial Average-ից, իսկ դրա փոխարեն ինդեքսում, որի հաշվարկի մեջ մտնում է 30 ընկերություն, կներառվեն Walgreens Boots Alliance Inc. դեղատնային մանրածախ ցանցի արժեթղթերը:
Նվազել է այն ամերիկացիների թիվը, որոնք դրանկան են վերաբերվում ԱՄՆ-ի նախագահի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին:
Աշխարհի բոլոր դոլարային միլիոնատերերի միագումար կարողությունը 2017 թվականին աճել է 10,6 տոկոսով եւ առաջին անգամ գերազանցել 70 տրլն դոլարը:
Չենդուի պանդաների զարգացման կենտրոնում ծնվել են մեծ պանդաներ, որոնք Վայրի բնության համաշխարհային ֆոնդի խորհրդանիշն են:
Ուկրաինայում Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելությունը պարզել է, որ 3023 խաղաղ բնակիչ է զոհվել Դոնբասի հակամարտության սկսվելուց ի վեր, եւս 7-9 հազարը վերքեր են ստացել:
Թվում է, թե ոչ մի շաբաթ չի անցնում առանց հանդիպելու խորհրդավոր մի այլ գրողի, որ պատվիրված հոդված չգրի Ադրբեջանի մասին և չվարկաբեկի Հայաստանի ու տարբեր հայերի հեղինակությունը:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ եւ Գերագույն ռադայի համանուն խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն իր թեկնածությունն առաջադրելու է Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար:
Եվրամիությունը (ԵՄ) պատասխան միջոցներ է ընդունել պողպատի եւ ալյումինի վրա ԱՄՆ-ի առեւտրական մաքսերի դեմ:
Քրիստոնեությունը մերձավորարեւելյան մշակույթի անքակտելի մասն է, ուստի հարկավոր է ապահովել դրա հետեւորդների վերադարձը Իրաք եւ Սիրիա:
Աֆղանստանի՝ Թուրքմենստանին սահմանակից Բադղիսի նահանգում երկու հսկիչ անցակետերի վրա «Թալիբան» շարժման զինյալների հարձակումները հանգեցրել են Աֆղանստանի բանակի առնվազն 30 մարտիկների զոհվելուն:
Բելգիայի Անտվերպենի նավահանգստի մաքսային ծառայության աշխատողներն ավելի քան 954 կիլոգրամ հերոին են առգրավել Իրանից ժամանած նավը զննելիս:
Bithumb հարավկորեական բորսան հաքերների գրոհի զոհ է դարձել: