Եվրամիությունը կարող է «անվտանգ երկրների» ցուցակ կազմել փախստականների համար
Եվրահանձնաժողովը միգրացիոն համակարգի բարեփոխման շրջանակներում առաջարկում է կազմել «անվտանգ երկրների» ցուցակ, որը թույլ կտա ազգային իշխանություններին օպերատիվորեն մերժել այդպիսի երկրներից սերվածներին ապաստան տրամադրելու դիմումների բավարարման հարցում՝ նկատի առնելով դրա համար բավարար հիմքերի բացակայությունը: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի նյութերում:
Հունիսի 26-ին ԵՀ-ն թարմացրել է միգրացիայի հարցերի վերաբերյալ տեղեկատվական նյութերը՝ պարզաբանելով, մասնավորապես, ցուցակներին վերաբերող առաջարկը:
«Ծագման անվտանգ երկրների եւ անվտանգ երրորդ երկրների ԵՄ-ի ցուցակները թույլ կտան դրանցով ստուգել բոլոր նոր ժամանողներին՝ գնահատելու, թե կարող է արդյոք նրանց դիմումը անընդունելի հայտարարվել, իսկ անձը հետ ուղարկվել երրորդ երկիր, կամ կարող է արդյոք դիմումը օպերատիվորեն մերժվել այն բանի հիման վրա, որ անձը ժամանել է ծագման անվտանգ երկից եւ պաշտպանության կարիք չունի»,-ասված է փաստաթղթում:
Հունիսի 24-ին Բրյուսելում միգրացիայի խնդիրների շուրջ մինի գագաթնաժողով է տեղի ունեցել 16 երկրների մասնակցությամբ, որտեղ մասնակիցների մեծամասնությունն ընդունել է միգրացիոն հոսքերի տարանցման եւ ծագման երկրների հետ ավելի ակտիվորեն աշխատելու անհրաժեշտությունը այդ ոլորտի խնդիրները լուծելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: