Բաժիններ՝

Ֆիլիպ Վեցերորդ թագավորը կժամանի Մոսկվա՝ Իսպանիա-Ռուսաստան մրցախաղին

Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը կժամանի Մոսկվա՝ ներկա գտնվելու Ռուսաստանի ֆուտբոլի թիմի հետ իր երկրի հավաքականի մրցախաղին, որը հուլիսի 1-ին տեղի է ունենալու «Լուժնիկի» մարզադաշտում:

Այդ մասին ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հունիսի 27-ին հրապարակվել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի կայքում: «Միապետը կժամանի «Լուժնիկի» մարզադաշտ՝ զորակցելու Իսպանիայի ազգային հավաքականին ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի մրցախաղում»,-հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Այն մասին, որ Ֆիլիպ Վեցերորդը կայցելի Իսպանիայի եւ Ռուսաստանի հավաքականների մրցախաղին, ասված է նաեւ Իսպանիայի թագավորական արքունիքի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ չի որոշել, թե ինքը ներկա կգտնվի արդյոք մրցախաղին: Այդ մասին պետության ղեկավարը պատմել է լրագրողներին, որոնք նրան հարց էին տվել հուլիսի 1-ին կայանալիք մրցախաղի վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս