Ճապոնիայում հորդառատ անձրեւների հետեւանքով 3 մլն մարդ կէվակուացվի:
Հարկավոր է օգտագործել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ընձեռված բոլոր հնարավորությունները՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար։ «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և արդի մարտահրավերներ» համաժողովին հայտարարեց Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մասնագիտական և քաղաքական շրջանակները քննարկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախապատրաստվող այցը Բրյուսել, NATO-ի գագաթնաժողովի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը նվիրված միջոցառմանը մասնակցելու համար:
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով մահացել է 35 մարդ, 4-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ 47-ը անհետ կորած են համարվում:
ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Հեռանկար» քաղաքական-հասարակական վերլուծական ծրագրին:
Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն է ներկայացրել Միացյալ Նահանգների, ԱՄՆ-ի ղեկավարության համար:
«Ներկայումս իրավիճակը բավականին լարված է, բանակցությունները՝ փխրուն վիճակում, տարածաշրջանի անվտանգությունը` ևս, ուստի ձևակերպումներում պետք է իսկապես զգույշ լինել խնդիրներից խուսափելու նպատակով»:
Ղազաստանի բնակիչները հուլիսի 8-ին նշում են մայրաքաղաք Աստանայի օրվա 20-ամյակը: 1998 թվականի հուլիսի 10-ին կայացել էր մայրաքաղաքի պաշտոնական միջազգային շնորհանդեսը և մինչև 2008 թվականը Աստանայի օրը նշում էին հուլիսի 10-ին: 2008 թվականից մայրաքաղաքի օրը նշվում է հուլիսի 6-ին:
Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը տասը տարվա բանտարկության է դատապարտվել կոռուպցիայի գործի շրջանակներում:
ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհուրդը հուլիսի 6-ին Ժնեւում կայացած նստաշրջանում ընդունել է Եվրամիության երկրների նախաձեռնած բանաձեւը Սիրիայի վերաբերյալ՝ չնայած այդ երկրի ներկայացուցչի, ինչպես նաեւ Կուբայի, Չինաստանի, Իրաքի եւ մի շարք այլ երկրների կողմից քննադատությանը:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող էօգնել դրականորեն ազդելու տարաձայնությունների վրա Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ առւետրի հարցերում:
ԿԺԴՀ-ն սպասում է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը 2018 թվականի սեպտեմբերի 9-ին այցով կժամանի Փհենյան՝ երկրի հիմնադրման 70-ամյակին:
Թաիլանդի Փուքեթ կղզու ափերի մոտ երկու նավերի խորտակման զոհերի թիվը հասել է 18-ի:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն այցով ժամանել Է Փհենյան, որի ընթացքում պլանավորում է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին նվիրել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի Rocket Man («Աստղանավորդ» կամ բառացի «մարդ-հրթիռ» – ծանոթ. ՏԱՍՍ) երգի սկավառակը:
Ճապոնիայի արդարադատության նախարարությունը հուլիսի 6-ին պաշտոնապես հայտարարել է «Աում Սինրիկյո» ծայրահեղական աղանդի ղեկավարների, ներարյալ դրա հիմնադիր Տիձուո Մացումոտոյի, որը հայտնի է Սյոկո Ասահարա անվամբ, նկատմամբ յոթ մահապատիժներ ի կատար ածելու մասին: Համապատասխան հայտարարությունը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում արել է գերատեսչության ղեկավար Յոկո Կամիկավան:
Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի մեծ գումարներ է ծախսում աշխարհին համոզելու համար, որ ադրբեջանցիները հանդուրժող մարդիկ են, որոնք հարգում են իրենց երկրում ապրող բոլոր փոքրամասնությունների իրավունքները:
«Հայաստանը մեծ ներդրում ունի ՆԱՏՕ-ի շրջանակում անվտանգության ապահովման գործում, ինչը բավականին հետաքրքիր նրբություն է»:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 5-ին տեղի ունեցավ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
2004 թվականին ԱՄՆ կոնգրեսը հիմնեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, որի նպատակն էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող այն երկրներին, որոնք համեմատաբար ժողովրդավար են:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հուլիսի 11-12-ը Բրյուսել կատարելիք այցը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը:
«Թալիբան» արմատական շարժման առնվազն 24 զինյալներ են ոչնչացվել հուլիսի 4-ին Աֆղանստանի արեւելքի Գազնիի նահանգում երկրի անվտանգության ուժերի հետ բախման ընթացքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի, որ ԱՄՆ-ն այլեւս խնայատուփ չի լինի ամբողջ աշխարհի համար:
Միացյալ Նահանգների ABC հեռուստաալիքի լրագրող Բրայան Ռոսը, որը սխալ է թույլ տվել ԱՄՆ-ի նախագահ Դոալդ Թրամփի եւ ազգային անվտանգության հարցերի գծով նրա նախկին օգնական Մայքլ Ֆլինի մասին ռեպորտաժում, հեռացել է պաշտնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ:
Ճապոնիայի Ակիհիտո կայսեր առողջական վիճակը, որին բժիշկներն այս շաբաթվա սկզբին անկողնային ռեժիմ էին նշանակել, սկսել է բարելավվել:
ԱՄՆ-ի կողմից մի շարք ներմուծվող ապրանքների համար մաքսերի սահմանումը կարող է հանգեցնել համաշխարհային մասշտաբի առեւտրական պատերազմի:
Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարությունը լրացուցիչ 10 մլն 677 հազար 328 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում կանի Հայաստանին։ Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում, սակայն չզեկուցվողների շարքում է։
«ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն առաջարկներով փորձում են հասկանալ, թե ինչ խորության են պատրաստ ՀՀ նոր իշխանությունները, թեև կա նաև հայտարարություն, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորների հարցում կտրուկ շրջադարձեր չեն լինելու»:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.