Բաժիններ՝

Պետդեպարտամենտն զգալիորեն կընդլայնի պետծառայողների հաստիքակազմը

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունն առաջիկայում զգալիորեն կավելացնի իր այն աշխատակիցների հաստիքակազմը, որոնք դիվանագիտական ծառայության մեջ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի մենեջմենթի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ուիլյամ Թոդը: Նա Պետդեպարտամենտի կադրերի պատասխանատուն է, ամերիկյան դիվանագիտական ծառայության գլխավոր տնօրենի պաշտոնակատարը:

«Ուրախ եմ հայտարարելու, որ Պետդեպարտամենտն առաջիկա մի քանի ամիսներին կվարձի հարյուրավոր նոր պետծառայողների»,- գրել է Թոդը Twitter-ի իր էջում: Նրա համոզմամբ՝ այդ անձինք կնպաստեն աշխարհում «ժողովրդավարության, ազատության եւ անվտանգության առաջընթացին»:

ԱՄՆ-ի նախորդ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որը նշանակվել էր 2017 թվականին, կասեցրել էր իր գերատեսչությունում նոր աշխատակիցների ընդունումը: Նա փորձեց բավականին խոշոր բարեփոխում իրականացնել Պետդեպարտամենտում, որը նաեւ ուղղված էր դրա ուռճացված ախատակազմի կրճատմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, դրա որշակի ստորաբաժանումների կողմից միմյանց գործառույթների կրկնորդման կանխմանը: Սակայն այդ ջանքերը փաստորեն ավարտվեցին անարդյունք:

Մարտին Թիլերսոնը, որի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները չկարգավորվեցին, պաշտոնաթող արվեց: Նրա տեղն զբաղեցրեց Մայքլ Փոմպեոն, որը հրաժարվեց Թիլերսոնի մտահղացումներից: Մայիսին Փոմպեոն չեղարկեց Պետդեպարտամենտում նոր աշխատակիցների ընդունումը կասեցնելու կարգադրությունը, որն ավելի վաղ արել էր Թիլերսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս