
ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան կոնսուլտացիաներ են սկսել երկու երկրների ավտոճանապարհները միացնելու շուրջը

ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի տրանսպորտային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները հունիսի 28-ին բանակցությոններ են սկսել ավտոմոբիլային ճանապարհների միացման շուրջը, ինչը թույլ կտա հեռանկարում ավտոմեքենայով Փհենյանից անարգել ուղեւորվել Սեուլ:
Կոնսուլտացիաներն, ինչպես հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը, տեղի են ունենում սահմանազատիչ գոտու, որը Կորեական թերակղզին բաժանում Է երկու մասի, Փանմունջոմ սահմանային կետում։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԿԺԴՀ-ի Քեսոն եւ Հարավային Կորեայի Մունսան քաղաքների միջեւ ավտոմոբիլային խճուղու 19-կիլոմետրանոց հատվածին: Դա թույլ կտա միասնական մայրուղու մեջ միավորել Փհենյանից Սեուլ տանող ճանապարհները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: