Բաժիններ՝

Թրամփը բանակցություններ կվարի Իտալիայի վարչապետի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 30-ին Սպիտակ տանը կընդունի Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեին: Այդ մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: «Նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի հուլիսի 30-ին Սպիտակ տանը կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ:

Իտալիան ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակիցն է, առաջատար գործընկերը Աֆղանստանում ու Իրաքում եւ Միջերկրածովյան տարածաշրջանում կայունության ապահովման բանալին»,- նշվում է տարածված մեկնաբանության մեջ:

«Միացյալ Նահանգներն ու Իտալիան միասին կձգտեն խորացնել համագործակցությունը գլոբալ հակամարտությունների լուծման գործում եւ օժանդակել տնտեսական բարգավաճմանը Ատլանտյան օվկիանոսի երկու կողմում»,- հայտնել է Սպիտակ տունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս