Բաժիններ՝

Հունգարիայի վարչապետը պահանջել է, որ Զելենսկին դադարեցնի իր նկատմամբ «հետապնդումը»

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պահանջել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դադարեցնի իր նկատմամբ «հետապնդումը»։

«Հունգարիան ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ է։ Ուկրաինան վաղուց կփլուզվեր առանց այս երկու կազմակերպությունների աջակցության։ Նախագահ Զելենսկի, ողջ հարգանքով հանդերձ, դադարեցրեք մեզ հետապնդել», – գրել է Օրբանը «X» սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը բազմիցս քննադատել է Հունգարիայի իշխանություններին տարբեր պատճառներով։

Օրինակ՝ հուլիսին Զելենսկին հայտարարել էր, որ Հունգարիան չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում, քանի որ այդ երկիրը «իրական ազդեցություն չունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա»։

Իսկ հենց երեկ Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները կարձագանքեն, եթե Հունգարիայի սահմանին կրկին անօդաչու թռչող սարքեր նկատվեն։

Նա հայտարարել է, որ Ուկրաինայի և Հունգարիայի սահմանին հետախուզական դրոններ են հայտնաբերվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս