Բաժիններ՝

«Ես կարծում եմ, որ եթե մարդը գողություն է արել, նրանից պետք է ամեն ինչ վերցնել». Քադիրովը գիտի՝ որն է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռազման Քադիրովը կարծում է, որ կոռուպցիոն խախտումների համար բռնված պաշտոնյայի լավագույն պատիժն այն ամենի բռնագրավումն է, ինչ նա ունի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Քադիրովի կարծիքով՝ նահանգապետերի, շրջանների ղեկավարների կալանավորումներն ավարտվում են դատով, որից հետո պատիժ կրածը դուրս կգա «եւ կրկին հարուստ մարդ կլինի»:

«Ուստի մեր ռազմավարությունն այլ է. եթե մենք տեսնում ենք, որ մարդը սխալ է թույլ տվել, նրանից վերցնում ենք փողը եւ կառուցում սոցիալական օբյեկտ, ճանապարհ կամ էլ օգնում ենք մարդկանց… Ես կարծում եմ, որ եթե մարդը գողություն է արել, նրանից պետք է ամեն ինչ վերցնել»,- ասել է Քադիրովը «Իզվեստիա»-ում հրապարակված հարցազրույցում: Նաեւ հանրապետության ղեկավարը կարծում է, որ «եթե ղեկավարը չցանկանա, ոչ մի մարդ չի գողանա, ոչ մի կոպեկ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս