Սերժ Սարգսյանի բանակցելու շնորհիվ Ադրբեջանը ողջ աշխարհի կողմից ձեռք բերեց ապակառուցողականի համբավ
ԵԽ պատվիրակությունը միացել է Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչներին Լաչինի միջանցքում ծրագրով նախատեսված պարեկություն իրականացնելու համար
2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում օդային ճանապարհով ճանապարհորդել է 1,048 միլիոն մարդ, ինչը 49,9 տոկոսով ավելի է 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ, և 3,3 տոկոսով ավելի, քան 2019 թվականի առաջին եռամսյակի համաճարակի ընթացքում էր: Այս տվյալները նշված են PMCG խորհրդատվական ընկերության զբոսաշրջության ամենամսյա ակնարկում:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստափանյանը հայտարարությունը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ՝ նշելով, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հայ փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։
Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարներն Աստանայում քննարկել են Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների վերականգնման ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հունիսի 21-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական բարձր մակարդակի հանդիպումը: Ինչպե՞ս են կողմերը պատրաստվում հանդիպմանը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի վրա։
«Գլխավորն այն է, որ այդ միջնորդությունը նպատակ ունենա ապահովել պայմանավորվածություններ, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, պետությունների շահերի հավասարակշռությունը։ Ցավոք սրտի, նրանում, ինչ անում են Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, մենք տեսնում ենք ոչ թե ցանկություն՝ օգնելու պայմանավորվել, այլ ցանկություն՝ ներխուժել տարածաշրջան, ցանկություն՝նսեմացնել ՌԴ օրինական շահերը, և ցանկություն՝ հաստատել իրենց որպես ուժեր, որոնք այստեղ կարող են մինչև անգամ որոշիչ դերակատարություն ստանձնել։ Սա Արևմուտքի ընդլայնման ձգտումն է այն ռեգիոններում, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրների սահմաններից էականորեն հեռու, և սա քիչ կապ ունի իրավիճակը կայունացնելու ցանկության հետ։ Հուսով եմ՝ մեր գործընկերները Երևանում ու Բաքվում սա հասկանում են, համենայն դեպս, մենք անկեղծորեն նրանց հետ քննարկում ենք տեղի ունեցողը»,-ասաց Լավրովը։
Ադրբեջանի իշխող ուժի ներկայացուցիչ Սամեդ Սեյիդովը ԵԽԽՎ-ում մեկնարկած ամառային նստաշրջանին ելույթ ունենալով հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախատեսված է հայ-ադրբեջանական բանակցություններ։ Թե որտեղ և ինչ ձևաչափով ադրբեջանցի պատգամավորը չի հստակեցրել։
Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը ուղերձ է հղել հայ ժողովրդին։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագրիրը «Սեռական բռնության սոցիալական նորմերի ինդեքսը» վերտառությամբ զեկույց է հրապարակել:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է արտաքին առևտրի վերաբերյալ 2023 թվականի մայիսի նախնական զեկույցը։ Փաստաթղթի համաձայն՝ միայն մայիսին Վրաստանից արտահանվել է 538 մլն դոլարի ապրանք, ինչը 3 տոկոսով կամ 15,8 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Պետության դիմադրողականության, կենսունակության, մրցունակության կարևոր բաղադրիչներից մեկը հանրային մոբիլիզացիայի աստիճանն է։ Համախմբման բարձր մակարդակ ունեցող հանրությունը, մի կողմից՝ հզորացնում է պետության անվտանգության պահպանումն իրականացնող ֆորմալ կառույցների (բանակ, ոստիկանություն, անվտանգության մարմիններ) թիկունքային ապահովությունը, մյուս կողմից՝ հանդես է գալիս՝ որպես պետության ներքին իմունիտետի առանձին ենթահամակարգ։
Ադրբեջանական ագրեսիան Արցախի և Հայաստանի ուղղությամբ կանխատեսելի էր, որովհետևակնհայտ է, որ Ադրբեջանն ունի մաքսիմալիստական նպատակներ՝ հայաթափված Արցախ և իր ազդեցության զրոյական մակարդակում գտնվող Հայաստան, ինչից հետո տարածաշրջանը կվերածվի ադրբեջանաթուրքական գոտու։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Լաչինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից հետո, որում նա սպառնացել էր արցախահայությանն ու Արցախի իշխանություններին, նշելով, թե ինչ պետք է անեն նրանք Ադրբեջանի համաներմանն արժանանալու համար, ԱՄՆ Պետդեպարտամենտը ոչ թե քննադատել էր այս վերջնագիրը, այլ ողջունել Ալիևի հայտարարությունը։
Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը շատ էլ լավ հասկանում է Ադրբեջանի նպատակները՝ կապված Հայաստանի հետ, բայց հայ հանրությանը վաճառում է «խաղաղության» մասին խոսույթ, անհոգ ապագա, ուժեղ տնտեսություն։ Սա է վաճառում այն դեպքում, երբ Երասխում ադրբեջանական թիրախավորումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է թույլ չտալ Հայաստանի զարգացումը։
Ժնևում հունիսի 19-ին գումարվել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը։ Օրակարգի երկրորդ կետի ներքո աշխարհում մարդու իրավունքների առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկներ Թյուրքը։
Ուկրաինական հակահարձակման առաջին երկու շաբաթներին զուգահեռ՝ էականորեն սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում։
Պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ կառավարության և ՀՀ խորհրդարանի անդամների, ինչպես նաև՝ ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։
Հրատապ թեմայով քննարկումը կկայանա հունիսի 22-ին:
Առաջիկայում Հայաստանի քաղաքացիները Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան ճամփորդել նաև նույնականացման քարտերով:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը ցանկանում արագացված կարգով հյուպատոսություն բացել Սյունիքում։
Փաստաթղթի նախագիծը կազմվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է փոխվարչապետների մակարդակով, թեև հիմնական հարցի ուղղությամբ, թե ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ պետք է աշխատել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ խորը, փաստարկված և միանգամայն միանշանակ ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և այդ երկրի տնտեսական բուռն աճի հիմնական պատճառը։
Նախնական տվյալներով՝ 52-ամյա լրագրողը մահացել է սրտի կաթվածից։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտնել է նախագահ Շավքաթ Միրզիյոևի գլխվորությամբ ժամանած ուզբեկական պատվիրակությանը, որ իր կառավարությունը չի սահմանափակվում հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնմամբ, տեղեկացնում է Mehr-ը։
Իսրայելը հետևողականորեն դեմ է Իրանի հետ հանրապետության միջուկային ծրագրին վերաբերող ցանկացած նոր համաձայնագրի՝ համարելով, որ ոչ մի նոր համաձայնագիր չի խանգարի Թեհրանին շարժվել սեփական միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ: Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով կառավարության ամենշաբաթյա նիստում։