Իսրայելը հետևողականորեն դեմ է Իրանի հետ հանրապետության միջուկային ծրագրին վերաբերող ցանկացած նոր համաձայնագրի՝ համարելով, որ ոչ մի նոր համաձայնագիր չի խանգարի Թեհրանին շարժվել սեփական միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ: Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով կառավարության ամենշաբաթյա նիստում։
Իրանի սահմանապահ ծառայությունը զինված ահաբեկչական խմբավորում է ոչնչացրել երկրի հարավարևելքում, կիրակի տեղեկացրել է Սիստան և Բելուջիստան նահանգի սահմանապահ ծառայության հրամանատար, գնդապետ Ռեզա Շոջային, տեղեկացնում է Mehr-ը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Իրանի հյուսիսում գտնվող Արդեբիլ նահանգում յոթ մարդ Է զոհվել, երկուսը անհետ կորել են Չալուս մայրուղու շրջանում, որը նույնպես տանում է դեպի երկրի հյուսիս, հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերության զեկույցը:
Հայկական կողմում տուժածներ չկան:
Այս օրհասական ու ճակատագրական պահին կարևոր է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում մենք սթափ դատողություններ անենք, չտրվենք տեղեկատվական ու հոգեբանական սադրանքներին, չգնանք կեղծ օրակարգերի հետևից:
Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանն այն կարծիքին է, որ Արևմուտքը լավ առիթ է գտել Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու համար, և Ուկրաինայում զարգացումների ֆոնին՝ Արցախի հարցը դարձել է Ռուսաստանի դեմ օգտագործվող լծակ:
Պիտի հանձնեմ, որ կռիվ չլինի. հենց սա է Հայաստանի այս իշխանությունը հրամցնում հայ ժողովրդին, որպեսզի կարողանա սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահը, իսկ դա սպասարկում է, քանզիՀայաստանի այս իշխանությանը առաջնորդում է ոչ թե հայկական շահը, այլ՝թուրք-ադրբեջանական հետաքրքրությունները։
«Մեզ այսօր դիմակայելու համար որակ է պետք, ոչ թե քանակ։ 2018-ն ապացուցեց, որ քանակը երբեք որակ չի բերում։ Ժողովրդի մեծամասնությունը երբեք ճիշտ չի լինում։ Ժողովրդավարություն ասված չարիքը միայն մեզ մոտ այսկերպ իրագործվեց։ Մի կին ասում է, թե՝ թքած Արցախի վրա, հազիվ պրծանք, ի՞նչ ասես։ Սրանք չեն էլ թաքցնում, որ սա իրենց երկիրը չէ։ Սրանց չարժե մահ ցանկանալ, մահն ամեն մեկի բանը չէ։ Դավաճանից ավելի վտանգավոր է անդեմ մարդը, քանի որ նրա դեպքում հարվածի ուղղությունը չգիտես, անսպասելի է հարվածում։ Անդեմ մարդը սկսում է տգիտությունից ու դատարկությունից»:
Վերջերս հարցազրույցներից մեկում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ 2008-ին Ռոբերտ Քոչարյանը չէր կարող իշխանությունը պահել և փոխանցել Սերժ Սարգսյանին, եթե 2008 թվականի շարժման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը մի քիչ ավելի վճռական քայլերի կողմնակից լիներ: Ավելին, նա նշել էր, որ 2008-ին շատ լավտեսանելի էր մի քանի հնարավորություն, որոնք չիրացվեցին, և արդեն 2018-ինչիրացվածնիրացրեց Նիկոլ Փաշինյանը, ով այդ շարժման լիդերներից էր:
Այսօր քչերն են հիշում, որ 2018-ի թավշյա հեղափոխություն կոչեցյալից երկու ամիս անց Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Ադրբեջանը ևս մասնակից է դրան, նաև հասկացրեց, որ հիմա, երբ ընդդիմությունը եկավ իշխանության, ինքն ավելի ակտիվ է զբաղվելու Արցախի հարցով։ «Արնախումների խունտան հեռացավ, արդարությունը հաղթանակեց, և այդ հարցում մենք էլ դեր ունենք»,- ուղղակիորեն հայտարարեց Ալիևը։ Ինչպես տեսնում եք, գնատականները մեկին մեկ փաշինյանական են։
Մինչ Ստեփանակերտը հայտարարում է, որ անհրաժեշտ է վերականգնել միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափը, Բաքուն պնդում է, որպատրաստ է Ղարաբաղի շրջանում բնակվող ծագումով հայերին իր քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակներում ինտեգրելու համար։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով այս միջադեպին՝ ասաց, որ դրա վերաբերյալ պետք է ստանան շատ ճշգրիտ տվյալներ, որպեսզի ունենան 100 տոկոսանոց պատկերը։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանն անդրադառնալով այս հարցին, նշեց, թե գուցե հայկական կողմն այս հարցի վերաբերյալ պայմանավորվածություն ունի իրանական կողմի հետ։
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարիող երկրների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է պետությունների հակակոռուպցիոն գործողությունների վերաբերյալ հաշվետվություն, ըստ որի՝ Թուրքիան հայտվնել է պայքարը ձախողած 10 երկրների շարքում:
Հունիսի 16-ին Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը մի շարք երկրներում նոր դեսպաններ նշանակելու որոշում է կայացրել:
«Պարտված իշխանությունը հերթական պարտությունն է ցանկանում բերել, և ինչքան դրա դեմ խոսողներ, պարզաբանողներ, իրազեկողներ լինեն, նրանց հանդեպ լինելու են ճնշումներ: Արմեն Աշոտյանի ձայնը, երևի, ավելի զրնգուն էր, քան մյուսներինը, դրա համար այս գործողությունը եղավ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանն է:
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն մասնակցել վրացական քաղաքականությանը։
Ադրբեջանը հունիսի 23-ից դադարեցնում է Իրանի քաղաքացիներին միջազգային օդանավակայաններում վիզաների տրամադրումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Իրանում Ադրբեջանի դեսպանության տարածած հաղորդագրությանը։
«Ադրբեջանի նպատակն է՝ թույլ չտալ Հայաստանին շունչ քաշել. Օրինակ, գործարաններ կառուցել սահմանային գյուղերում։ Դրանով բացասական ազդակներ են ցանկանում ուղղել Հայաստանում ներդրումներ անող կամ նման ցանկություն ունեցող ներդրողներին։
Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանյան քաղաքական, տնտեսական, փորձագիտական դաշտը գտնվում է Բաքվի խոշորացույցի տակ:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն երկրորդ օրն է Ադրբեջանի կողմից արգելափակվել է դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Վաշինգտոնը չի արել որևէ հայտարարություն կամ քայլ, որը թույլ կտար ԼՂ բնակիչներին վստահել Վաշինգտոնի միջնորդությանը՝ համաձայնելով Վաշինգտոնի ներկայացուցչի ներկայությամբ Բաքվի հետ բանակցությունների։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն մասնակցել Վրաստանի քաղաքականությանը։ Այդ մասին նա գրառում է արել իր Facebook-ում:
Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը անդրադարձել է Երասխում օրերս տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական ուժերը կրակ էին բացել ամերիկյան ներդրումների միջոցով կառուցվող գործարանի ուղղությամբ, որի հետևանքով Հնդկաստանի 2 քաղաքացի էր վիրավորվել:
«Կրակոցների թիրախում է եղել նաև տրակտորը, բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել։ Մարդիկ նույն տրամադրությամբ շարունակում են իրենց այգիներում աշխատել։ Թշնամու նպատակն այն է, որ խանգարի մարդկանց աշխատանքին։ Այդ կրակոցների պահին մարդիկ դադարեցրել են աշխատանքը, հետո նորից վերսկսել»,- նշեց Լեռնիկ Ավանեսյանը։
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վաշինգտոնում։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հանձնաժողովը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ բռնությունների վերսկսման վտանգը մեծացել է: