Թուրքական ընկերությունը Եվրոպայում 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր է շահել

Թուրքական «Gülermak» կապալառու ընկերությունը վերջին 4 ամսում Եվրոպայում 3 մեծ տենդեռային ծրագիր է շահել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական մամուլում ընդգծվում է, որ ընկերության կողմից ծրագրերում կատարվելիք ներդրումներն ընդհանուր առմամբ կազմելու են 35 մլրդ թուրքական լիրա (ավելի քան 905 մլն դոլար):

Տենդերներից երկուսն ընկերությունը շահել է Սերբիայում՝ երկաթուղային գծի արդիականացման և երկրորդային գծի կառուցման համար, իսկ մյուս երկուսը՝ Լեհաստանում՝ միջքաղաքային ճանապարհաշինության, վերանորորգման, ինչպես նաև Վարշավայի մետրոյի առաջին գծի ռադիոհամակարգերի մոդերնիզացման համար:

Տեսանյութեր

Լրահոս