Բաժիններ՝

Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել

Թուրքիայում 2025-ի սկզբից մինչև հիմա արգելափակվել է սոցցանցի ավելի քան 27.000 օգտահաշիվ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։

Ըստ հրապարակված տվյալների՝ արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։

Նշվում է, որ արգելափակված հաշիվների թվում կան ինչպես անհատական օգտատերերի, այնպես էլ լրատվական կայքերի և տարբեր կազմակերպությունների էջեր։

Թուրքիայի իշխանությունները պարբերաբար քննադատվում են սոցիալական մեդիայի օգտատերերի և խոսքի ազատության իրավապաշտպան կազմակերպությունների կողմից՝ համացանցում կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու փորձերի համար։ Իսկ թուրքական կառավարությունն իր հերթին պնդում է, որ նման միջոցները ձեռնարկվում են ազգային անվտանգության ու հասարակական կարգի պահպանման շահերից ելնելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031