
Հայտնի է՝ ովքեր են Թուրքիայի ամենահարուստ կանայք ու տղամարդիկ (ցանկ)

«Forbes Türkiye» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի ամենահարուստ 100 մարդկանց ցանկը։ Ընդհանուր առմամբ դիտարկվել է 108 անձ, որոնց բոլորի կարողությունը կազմում է 128.5 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ամենահարուստ կին է ճանաչվել ցանկի 8-րդ տեղը զբաղեցրած գործարար Իփեք Քըրաչը։ Նա հանդիսանում է «Koç Holding» արդյունաբերական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ «Koç Holding»-ը ներդումներ է անում բանկային, էներգետիկ և ավտոմոբիալային ոլորտներում։
Իսկ ամենահարուստ տղամարդ է ճանաչվել ցանկի 1-ին տեղը զբաղեցրած գործարար, արդյունահանող Մուրադ Ուլքերը։ Նա ղեկավարում է «Yıldız Holding»-ի տնօրենների խորհուրդը։ Ընկերությունն առավել հայտնի է սննդամթերքի արտադրությամբ։
ԻՓԵՔ ՔԸՐԱՉ ՄՈՒՐԱԴ ՈւԼՔԵՐ
Նշվում է, որ Թուրքիայի ամենահարուստ մարդկանց ցանկում առաջին անգամ ընդգրկվել է 4 նոր անձ՝ «Սաֆի» հոլդինգի խորհրդի նախագահ Հաքան Սաֆին, «Գյուլերմաք» ընկերության բաժնետեր Քեմալ Թահիր Գյուլերիյուզը «Գեն Իլաչի» հիմնադիր Աբիդին Գյուլմուշը և Ահմեթ Ահլաթչըն։
«Forbes Türkiye»-ի կազմած և հրապարակած ցանկը ստորև՝