
Ո՞վքեր են Թուրքիայի ամենահարուստ մարդիկ

«Forbes Türkiye» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի ամենահարուստ 100 մարդկանց ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընդհանուր առմամբ դիտարկվել է 108 անձ, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 128.5 մլրդ դոլար։
Թուրքիայի ամենահարուստ մարդկանց ցանկում առաջին անգամ ընդգրկվել են 4 նոր անձինք՝ «Սաֆի» հոլդինգի խորհրդի նախագահ Հաքան Սաֆին, «Գյուլերմաք» ընկերության բաժնետեր Քեմալ Թահիր Գյուլերիյուզը, «Գեն Իլաչի» հիմնադիր Աբիդին Գյուլմուշը և Ահմեթ Ահլաթչըն։
Ցանկում առաջին տեղում գործարար, արդյունահանող Մուրադ Ուլքերն է: