Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից ևս Երևանին են ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտումների մասին համապատասխան տեղեկություններ։ «Տեղեկությունները հայկական կողմը հետաքննել է և հետաքննության արդյունքերի մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմին»,-Factor.am-ին հայտնել են վարչապետի աշխատակազմից՝ միաժամանակ Փաշինյանի գրասենյակից չեն հստակեցրել՝ ադրբեջանական կողմը իր իսկ խախտումների մասին է տեղեկություններ տրամադրել, թե հայկական կողմի ենթադրյալ խախտումների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031