 
                        Թուրքիայի սպառազինությունը կհամալրվի նոր արդիականացված ռազմական ինքնաթիռներով
 
                                    Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերությունը հայտարարել է, որ 2026-ին թուրքական ռազմաօդային ուժերին կմատակարարի 4 միավոր արդիականացված «Hava SOJ» էլեկտրական մարտկոցոց աշխատող ռազմական ինքնաթիռ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինքնաթիռը «TUSAŞ»-ն արտադրում է համատեղ թուրքական ռազմարդյունաբերական «Aselsan» ընկերության հետ միասին: Այն հնարավորություն ունի ցամաքում, օդում և ծովում հայտնաբերել հեռահաղորդակցության և ռադարային ազդանշաններ:
Նշվում է, որ այն կարող է նաև արգելափակել այդ ազդանշանները՝ ապահովելով ռազմական մյուս ինքնաթիռների արդյունավետ գործունությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        