 
                        «Ի՞նչ ես եկել շոուներ բեմադրում. բանավիճո՞ղ ես, Ալիևի հետ բանավիճեիր, ոչ թե հնազանդորեն կատարեիր նրա հրահանգները». Շարմազանովը՝ Փաշինյանին
 
                                    էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրումէ . «Նիկոլ Փաշինյան, երեխայական «կրուտիտներ» անելու փոխարեն հրապարակիր 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։
Հրապարակիր նախ եւ առաջ 2019-ի ապրիլ-հունիսին քեզ փոխանցված առաջարկներն ու պատասխաններդ։
Ի՞նչ ես եկել շոուներ բեմադրում։
Բանավիճո՞ղ ես, Ալիեւի հետ բանավիճեիր, ոչ թե հնազանդորեն կատարեիր նրա հրահանգները։
Հազար տարի էլ անցնի, Արցախ հանձնողի անունը պարզ է բոլորին, Վաշինգտոնից մինչեւ Մոսկվա։
Արցախը ճանաչել ես Ադրբեջանի մաս, դու՝ Նիկոլ։
Դրա մասին ասել է նաեւ քո սիրելի Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյա Բորելը»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        