ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանր Ռուսաստանի համապատասխան մարմիններին երախտագիտություն է հայտնել տարիներ շարունակ Հայաստան–Իրան սահմանային անցակետում ցուցաբերած աջակցության և ծառայության համար։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նա այդ մասին խոսել է Ստամբուլում` ելույթ ունենալով «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման ժամանակ։
Թուրքիայի հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը հոկտեմբերի 10-ից ի վեր դադարեցրել է իր գործունեությունը։
Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, Ստամբուլում տեղի ունեցած
Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանն առաջարկել են Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել «3+3» հարթակը` խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է նաև, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է, սակայն այս գործընթացը կապված է նաև Բաքվի և Երևանի գործընթացի հետ։ Լավրովի խոսքով՝ […]
«Հայաստանը պետք է անհրաժեշտ փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին այսօր Ստամբուլում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «3+3» ռեգիոնալ խորհրդատվական հարթակի հերթական նիստի ընթացքում, որին մասնակցում են Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի ԱԳ նախարարները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր նախագահական նստավայրում կընդունի «3+3» ռեգիոնալ խորհրդատվական հարթակի նիստի մասնակից արտգործնախարարներին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները։
Հարավային Կովկասի երկրները մյուսներից լավ գիտեն իրենց խնդիրները և կարող են ինքնուրույն լուծել դրանք։ Այս մասին Ստամբուլում «3+3» հարթակի նիստի բացման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո։ Այս մասին «Al Mayadeen» հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունը՝ ՀՀ իշխանության քաղաքականության հետևանքն է. Բեգլարյան
Ադրբեջանի վանդալիզմի մասով պետք է դատական հայցեր ներկայացնենք միջազգային ատյաններ. Արմինե Հայրապետյան
Շուշին ադրբեջանական քաղաքի անվան տակ ներկայացնելու համար, այնտեղ մզկիթներ էին կառուցել. Սարգսյան
Արցախում հուշարձանները ոչնչացվում են ՔՊ-ի լուռ համաձայնությամբ՝ պատասխան են տալու. Աշոտ Դանիելյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախքան Թուրքիա իրականացնելիք այցը Բրյուսելում կայացած Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովից հետո հանդես է եկել հայտարարություններով։
Ալիևի այստեղի հայրենակիցները թող կոչ անեն՝ չոչնչացնի Արցախի ժառանգությունը. Դավիթ Գալստյան
Արցախի մշակութային ժառանգությունն անտեսված է. Համլետ Պետրոսյան
Ադրբեջանում բակային խաղ կա՝ երեխաներին սովորցնում են, ինչպես վերացնեն հայերին. Հովիկ Ավանեսով
Արցախի օկուպացիայից հետո առնվազն 31 թանգարաններ ենք կորցրել. Սերգեյ Շահվերդյան
Արցախում Ադրբեջանը սկսել է իսլամացման գործընթաց. Լեռնիկ Հովհաննիսյան
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում հանդիպել է թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի հետ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 17-ին «Haber Global»-ի ուղիղ եթերում խոսել է Հայաստանին առնչվող հարցերից։
Թուրքիայի արևմտյան Աֆյոնքարահիսար նահանգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված գործողությունների և պատերազմի մասնակցի անունով փողոց է անվանակոչվել:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը:
Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նաև հավելել էր, որ ծրագրված են երկկողմ հանդիպումներ:
Տնտեսական ազատության ինդեքսում, որն ամեն տարի հրապարակում է ամերիկյան Heritage Foundation կազմակերպությունը, Վրաստանը կորցրել է 0,3 միավոր, թեև 35-րդ տեղից տեղափոխվել է 32-րդ տեղ՝ այլ երկրների միավորների կորստի պատճառով։
Հայաստանի կինոակադեմիան, մեծ հավանականությամբ, կատարել է քաղաքական պատվեր, գործել է ոչ թե որպես անկախ ստեղծագործողների միություն, այսինքն՝ ինստիտուտ, այլ ծառայել է առանձին վերցրած անհատի/անհատների շահերին։
Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) լարիի փոխարժեքը պահպանելու համար արտարժույթի աճուրդում վաճառել է 64,9 մլն դոլար: Սա լարիի փոխարժեքի պահպանման նպատակով վերջին 10 օրվա ընթացքում երկրորդ միջամտությունն է:
Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը և քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը 168.am-ի «Trigger» հաղորդման շրջանակներում քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում առկա վտանգավոր իրավիճակը, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և քաղաքական և տնտեսական գործընթացները ժամանակակից աշխարհում։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու համար Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Սերգեյ Լավրովի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում, հայտնել է ТАСС-ը։
«Մի կողմից՝ Ադրբեջանը Մոսկվային է հավատարմություն ցույց տալիս, մյուս կողմից՝ Արևմուտքից բավականին լուրջ ապտակներ է ստացել Ադրբեջանը, չնայած՝ իրենց նավթագազային գործարքների ներքո բավականին լավ վիճակում են, բայց այդ թվում՝ Հայկական Սփյուռքի ջանքերով տարբեր երկրներից ունեցանք բանաձևեր, քննարկումներ, հայտարարություններ»: