Բաժիններ՝

Իրանի նախագահը կարևորել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացման կարևորությունը՝ որպես տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ։

Համաձայնագրի իրականացման կարևորության մասին հայտնել են Իրանի նախագահի մամուլի ծառայությունում։

Եվրասիական տնտեսական միության առաջնորդների գագաթնաժողովում իր տեսաուղերձում Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ անդամ պետությունները կարող են ստեղծել տարածաշրջանային մերձեցման հաջող մոդել՝ այս պատմական հնարավորությունը վերածելով համատեղ աճի շրջադարձային կետի։

Նա երախտագիտություն է հայտնել նախորդ առաջնորդների գագաթնաժողովում Իրանին դիտորդի կարգավիճակ շնորհելու որոշման համար, որը հնարավորություն կտա ավելի լայն և արդյունավետ մասնակցություն ունենալ Միության շրջանակում տնտեսական գործունեությանը։

Փեզեշքիանը շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է տարածաշրջանային տնտեսական հարաբերություններում արդյունավետ և հուսալի գործընկեր լինել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս