«Եթե Փաշինյանը Եկեղեցու դեմ է այսպիսի կռիվ տալիս, 2026-ի ընտրությունների՞ն ինչ կանի». Նաիրա Կարապետյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ: Նրա հետ խոսել ենք առավոտյան նախ՝ Շիրակի թեմի առաջնորդարան քաղաքացիական հագուստով անձանց ներխուժման մասին, որոնք ասում էին, թե քննչական գործողություն են իրականացնում, ապա Մայր Աթոռում տեղի ունեցած գործողությունների մասին:

Վեհափառի և մեր մյուս հոգևորականների դեմ իշխանությունների և նրանց սատելիտների կողմից հարձակումների ֆոնին անդրադարձ ենք կատարել 2018-ին Հանրապետական խմբակցության պատգամավորների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունը ապահովելու մասին նախագծին, որն ԱԺ կողմից այն ժամանակ չընդունվեց: Էդուարդ Շարմազանովն այդ ժամանակ հայտարարեց, որ դա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է:

Այն ժամանակ ուշագրավ էին ՔՊ-ականների հայտարարությունները. Լենա Նազարյանն այդ ժամանակ հղում էր անում Փաշինյանին՝ նշելով, թե կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ եթե կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի պաշտպանություն իրականացնելու համար, և օրենքով հատուկ արձանագրելու կարիք չկա:

Կարդացեք նաև

Սասուն Միքայելանը նշում էր, որ՝ «եթե Վեհափառը չի կարողանում ժողովրդի մեջ շրջի, դա իր պրոբլեմն է», իսկ Ալեն Սիմոնյանը հետևյալն էր ասել. «Մենք Ամենայն Հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովրդի՞ց, եթե կան ինչ-որ մարդիկ, որոնք պետք է ոտնձգություն անեն, կառավարությունը դրա պատասխանը տվել է, նման պարագայում միանշանակ է, որ որևէ բան չի կարող սպառնալ… Մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանենք»:

Նաիրա Կարապետյանն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց այդ քվեարկությունից և նախագծի քննարկումից:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս