
Իրանը դեռ շարունակելու է հասկանալ` Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի օրերին ո՞վ էր բարեկամ և ո՞վ թշնամի. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Որքան էլ ադրբեջանցի տարբեր պաշտոնատար անձինք փորձում են հերքել, Իրանում ոչ մի կերպ չի դադարում կասկածներն առ այն, որ Ադրբեջանը տարբեր միջոցներով աջակցել է իսրայելական ագրեսիային:
Սկսած հեռախուզական գործունեությունից մինչև ադրբեջանական ավիացիային վառելիքի մատակարարում:
Վերջին օրերին էլ տեղեկություններ շրջանառվեց, որ Իրանին հարվածող անօդաչու թռչող սարքերի որոշ խմբեր օդ են բարձրացել Ադրբեջանի տարածքից:
Թեև իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաների միջև այս հարցով հեռախոսազուույցներ են եղել, սակայն կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում. սույն թեմային անդրադարձավ նաև ՀՀ-ում Իրանի դեսպանը, որին ակտիվ արձագանքում են Բաքվից:
Հակամարտության պատերազմական ֆազան Իրանի և Իսրայելի միջև դադարեց (շատերի պնդմամբ` խիստ ժամանակավորապես), սակայն դեռ երկար ժամանակ «ռազբորկանները» կշարունակվեն` հասկանալու համար, թե 12-օրյա պատերազմում ով իրեն ինչպես պահեց, ո՞վ էր բարեկամ և ո՞վ թշնամի»: