
Թրամփը չի բացառում ուրանի հարստացման դեպքում Իրանի կրկին ռմբակոծումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին պատրաստ է կրկին ռմբակոծել Իրանը, եթե պարզվի, որ վերջինս ուրանը հարստացնում է վտանգավոր մակարդակով։ Նրա խոսքերը մեջբերում է NYT։
«Իհարկե»,- պատասխանել է Թրամփը լրագրողի հարցին՝ արդյոք նման որոշում կընդունի նման պարագայում։
Թրամփը նաև ընդգծել է, որ կարծում է՝ Իրանը հրաժարվել է միջուկային զենք ստանալու վաղեմի նպատակից։
«Ժամանակը ցույց կտա։ Բայց ես չեմ հավատում, որ նրանք մոտ ապագայում պատրաստվում են վերադառնալ միջուկայինին»,-ասել է Թրամփը։