
Կոբախիձեն Վրաստանի կարևոր առաջնահերթություններից է անվանել Չինաստանի հետ հարաբերությունները

Չինաստանի հետ հարաբերությունները ամենակարևոր առաջնահերթություններից մեկն են, մեր խնդիրն է հնարավորինս խորացնել քաղաքական և առևտրատնտեսական կապերը։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանին ուղղված իր տարեկան զեկույցում։Վրաստանի հանրային հեռարձակող ընկերության հաղորդմամբ՝ Կոբախիձեն ասել է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի Չինաստանի հետ գործընկերության համաձայնագիրը արտացոլվի կոնկրետ արդյունքներով։
«Չինաստանի հետ հարաբերությունները մեր երկրի, մեր իշխանության համար ամենակարևոր առաջնահերթություններից մեկն են։ Մեր խնդիրն է հնարավորինս խորացնել քաղաքական և առևտրատնտեսական կապերը Չինաստանի հետ։
Նախանցյալ տարի (2023 թ.) մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս համաձայնագիրն ապագայում արտացոլվի կոնկրետ արդյունքներով, այս ուղղությամբ ակտիվ աշխատանքը կշարունակվի նաև ապագայում», – ասել է Կոբախիձեն։