Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ ՌԴ դիվանագետի կանչը կապված է Եկատերինբուրգ քաղաքում մի խումբ ադրբեջանցիների ձերբակալությունների հետ։

«Ռուսական կողմին խիստ բողոք է հայտնվել մեր հայրենակիցների բնակության վայրերում կատարված խուզարկությունների կապակցությամբ, որոնց հետևանքով մի քանի մարդ ծանր վիրավորվել է, իսկ ինը մարդ ձերբակալվել է»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգում անցկացվել է Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություն, որի ընթացքում երկու մարդ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30