Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չի բխում ոչ Հայաստանի, ոչ Իրանի շահերից․ Մեհդի Սոբհանի

«Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա նշեց, որ Իրանի դիրքորոշումը շատ հստակ է, դեմ են ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն։

«Մենք աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը, ով սրա հակառակ բանն ասի՝ մենք դեմ ենք դրան։ Այսպես կոչված, միջանցքը, որը «Զանգեզուր» են անվանում, չի բխում Իրանի ու Հայաստանի շահերից, դա մեր կարմիր գիծն է և նախկինում էլ այդ մասին հայտնել ենք»,- ասաց դեսպան Սոբհանին՝ շարունակելով, որ  Թուրքիային ու Ադրբեջանին հստակ հայտնել են, որ դա իրենց կարմիր գիծն է։

«Մենք մեր կարմիր գծերից ետ չենք կանգնի»,- ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30