Սաուդյան ընկերությունից Թուրքիայում ռեկորդային ներդրում է սպասվում

Սաուդյան Արաբիայում գրանցված «Acwa Power» ընկերությունը, Թուրքիայում ռեկորդային ներդրում է անելու: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ առաջիկա օրերին կստորագրվեն համաձայնագրերը միջկառավարական համաձայնագրի մոդելով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Acwa Power-ի Թուրքիայում առաջին ներդրումը եղել է Քըրըքքալեում գտնվող 950 մեգավատ հզորությամբ բնական գազի ցիկլային էլեկտրակայանը, որը շահագործման է հանձնվել 2017-ին:

Bloomberg-ին տված հարցազրույցում Բայրաքթարը նշել է. «Այժմ նրանք կգան 5 գիգավատ հզորությամբ վերականգնվող էներգիայի նախագծով՝ օտարերկրյա կապիտալով ռեկորդային ուղղակի ներդրումով»։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ 5 գիգավատ հզորությամբ նախագիծը ներկայիս գներով կարժենա 5 միլիարդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս