Թեհրանը ձգտում է խաղաղության, բայց երբեք չի խոնարհվի ագրեսիայի առջև. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է խաղաղությանը, սակայն երբեք չի խոնարհվի որևէ նվաստացման կամ ագրեսիայի առջև։

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մեջբերելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքերը։

Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարության խոսնակը, մասնակցելով Իսրայելի հարձակման հետևանքով Իրանի բարձրաստիճան զինվորականների և գիտնականների հուղարկավորության արարողությանը, նշել է, որ դրանցում մեծաթիվ մարդկանց մասնակցությունը ցույց է տալիս ազգային հպարտությունն ու համերաշխությունը։ 

Նա հավելել է, որ չնայած պատմության ընթացքում խաղաղասեր ազգ լինելուն՝ Իրանը երբեք չի ենթարկվել նվաստացմանը։ 

Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների ժամանակ զոհված իրանցիների հուղարկավորության արարողությունը մեկնարկել է մայրաքաղաք Թեհրանում, որին ներկա են եղել նախագահ Մասուդ Փեզեշքիանը, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաքեր Ղալիբաֆը, արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30