
Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյաբուքյան իր էջում գրել է, թե ՀՀ-ն թուղթ է ստորագրել Թուրքիայի հետ։ Նա մասնավորապես պնդել է, որ Հայաստանը խաղաղության համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ, բացում է սահմանը և դեսպանատուն:
«Նա նաև պահանջում է ռուսական բանակի դուրսբերում երկրից և երկրի գլխավոր ռուսամետ օլիգարխի ձերբակալությունը: Ադրբեջանն արդեն դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության ոլորտից»,- նշել է Սաակաշվիլին։
Շարունակելով՝ Վրաստանի նախկին նախագահը գրել է, որ ստեղծված իրավիճակում Վրաստանը մնում է լիովին խաղից դուրս, ինչը չափազանց վտանգավոր է։
«Եթե մենք ուզում ենք փրկել երկիրը, պետք է անհապաղ գործենք»,- նշել է Սաակաշվիլին։