Այդ համատեքստում անհրաժեշտ ենք համարում նաև հերթական անգամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ուշադրոթյունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը բնակեցնում է իր կողմից բռնազավթված Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը և ԼՂՀ այլ բռնազավթված տարածաշրջաններ:
Պուտինի շրջապատում զարմանք են հայտնել Բերեզովսկիի վարքագծի առնչությամբ: Հարցին` պե՞տք է արդյոք Բերեզովսկի սպառնալիք զգա Ռուսաստանի նախագահի կողմից, Պուտինի մամլո քարտուղար Դմիրտրի Պեսկոբը պատասխանել է. «Ես չգիտեմ»:
Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանը հուլիսի 30-ին մերժել է խարդախության համար Ռուսաստանում հետապնդվող ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հայցն ընդդեմ ԱՄՆ քաղաքացի, «Եվրասիական ժողովրդավարական նախաձեռնություն» նյույորքյան ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Պյոտր Զալմաևի:
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան ընդունել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մորը` Քրիսիան Ասանժին: Ըստ «The Daily Telegraph»-ի, Կորեան նրա հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Էկվադորը` լինելով մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, հանգամանորեն կքննարկի Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքը:
«Եթե օլիմպիական իդեալներն իսկապես գոյություն ունենային, ապա օլիմպիադաները երբեք չէին անցկացվի հիտլերյան Գերմանիայի կամ պուտինյան Ռուսաստանի նման երկրներում»,- «The Times»-ում հրապարակված հոդվածում գրել է ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ, շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը:
Գիզայի ղպտիների արքեպիսկոպոսի ներկայացուցիչը ասել է, թե Դաշուր գյուղից ողջ քրիստոնյա ազգաբնակչությունը փախել է: «Ամբոխը թալանում ու այրում էր խանութներն ու ահաբեկում տեղի բնակչությանը՝ ստիպելով լքել իրենց տները», հոգևորականի խոսքն է մեջբերում գործակալությունը:
Քաղաքային խորհրդի նիստին ներկա են գտնվել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ Արք. Մուրադյանը, Սան Իսիդրո շրջանի հոգևոր հովիվ Մաշտոց քհն. Առաքելյանը, ինչպես նաև արգենտինահայ կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ երեկ «ահաբեկիչների դեմ գործողություններ» են իրականացվել Հալեպի հյուսիսում: Բախումներ եղել են նաև Դամասկոսում, Հոմսում, Դեյր էզ Զորում:
Կառավարական զորքերն արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ կատաղի մարտեր են մղում Հալեպից ապստամբներին դուրս քշելու համար:
Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ Պուտինը քննարկելու է միջազգային խնդիրներ, այդ թվում` իրադրությունը Սիրիայում ևԻրանի միջուկային ծրագիրը:
Հալեպում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ, սակայն երեկ գիշերվա դրությամբ հայկական թաղամասերում լուրջ միջադեպեր չեն եղել:
Թուրքիան 2012թ. հունիսին ավելի շատ ապրանք է արտահանել Ադրբեջան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ըստ Թուրքիայի Արտահանողների միության պաշտոնական կայքի, նախորդ տարվա 180 մլն դոլարի դիմաց այս տարվա արտահանումն աճել է`հասնելով 210 մլն դոլարի:
Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հետ կապված հեռախոսազրույցի պահին տեսագրության մեջ Օբամայի ձեռքին մական կա։
Սաակաշվիլին հուսով է, որ Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական օրինակելի ընտրություններ:
Ի թիվս ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Չինաստանի Կոմունիստական Կուսակցության առաջին քարտուղար Խու Ձինտաոի, համագումարին է փոխանցվել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանի ուղեր
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հաստատեց լուրը` նշելով, որ աշխատակիցները հանդիպել են գերուն, խոսել նրա հետ:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կարծում է, որ համակարգի փոփոխումը կհանգեցնի առավել արդյունավետ ղեկավարման: Իսկ ահա Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանին, ով ներկայումս գլխավորում է Նպատակահարմարության խորհուրդը, հանդես է գալիս այդ գաղափարի դեմ:
Ուկրաինայի Վերին Ռադայի պատգամավոր Նվեր Մխիթարյանը, ով ցուցակում զբաղեցրել է 32 – րդ տեղը և Օդեսայի մարզային խորհրդի պատգամավոր, Ուկրաինայի հայերի միություն նախագահ Վալերի Շատվորյանը, ով հայտնվել է 67-րդ տեղում:
Նախատեսվում է, որ «Քաղաքացիական պլատֆորմին» կանդամագրվեն իրավաբաններ, տնտեսագետներ և այլ մասնագետներ, ովքեր կաջակցեն Պրոխորովի հովանավորությունը ստացած թեկնածուներին` գրանցման ընթացակարգն անցնելու և ձայների հավաքագրման ու հաշվման գործընթացին հետևելու հարցում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, պատժամիջոցները վերաբերում են էներգետիկ, նավթաքիմիական և ֆինանսական հատվածներին:
Գենետիկայի մասնագետները հաստատել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Վիրջինիայից սերող ստրուկ Ջոն Պանչի միջև ազգակցական կապը: Որոշ գիտնականներ Պանչին համարում են Ամերիկայի տարածքում ստրկության ենթարկված առաջին ամերիկացին:
Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունները համոզված են, որ այս օրենքով ռուսաց լեզուն պետական երկրորդ լեզվի կարգավիճակ կստանա, ինչը հակասում է այդ երկրի Սահմանադրությանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է զինծառայողի կորուստը: Տարվում է հետաքննություն:
Կողմերից որևէ մեկը դեռ չի հայտարարել Սիրիայի խոշորագույն քաղաքում առավելություն ստանալու մասին:
Հիշեցնենք, որ վերջերս բավական սրվել է իրադրությունը Տաջիկստանի Գորնո-Բադախշանի ինքնավար մարզում՝ այդտեղ մահմեդական զինված խմբավորումների ու տաջիկական կառավարական ուժերի ընդհարումից հետո, որի ժամանակ տասնյակ զոհեր եղան:
Նշենք, որ «Լիբանանի ձայն ռադիոկայանը», «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը տեղեկություն էին տարածել, թե Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մոհամմադ Հոսամն անցել է սիրիական ընդդիմության կողմը:
Անվտանգության ուժերը տեղեկացրել են, որ վերջին երեք օրերի ընթացքում սա նախարարությունը գրավելու երկրորդ փորձն է:
«Այս շաբաթ ես կայցելեմ Քրդական ինքնավարություն և կհանդիպեմ Բարզանիի հետ, որպեսզի քննարկենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը»,-ասել է Դավութօղլուն:
Բացի հավելյալ 1800 զինվորից, 2 երկրներն իրարից բաժանող Էվրոս գետի երկայնքով 26 լողացող արգելապատնեշ կտեղակայվի: Ներկայում Հունաստանն ընդամենը 600 զինվոր ունի Թուրքիայի հետ սահմանին:
Կատաղի մարտերը շարունակվում են նաև Սախուր թաղամասում: Տեղեկություններ կան այն մասին, որ կառավարական զորքերը հերթական մեծ գործողությունն են նախապատրաստում` այս շրջանից զինյալ ընդդիմադիրներին «մաքրելու» համար: