Բաժիններ՝

Ավստրիայում բեռնատարի մեջ 50 փախստականի դիեր են հայտնաբերվել

Ավստրիայի արևելքում բեռնատարներից մեկում հայտնաբերվել են ներգաղթյալների դիեր: Մահացածների թիվը հասնում է 20-50-ի:

Ինչպես հայտնում է Reuters-ը, հղում կատարելով ավստրիական Krone թերթում, ավտոմեքենան կայանված է եղել Պարնդորֆ ու Նոյզիդլ-ամ-Զե քաղաքները միմյանց միացնող մայրուղու մոտ:

Պարբերականը նշում է, որ փախստականների մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է թթվածնի բացակայությունը:
Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միքլ-Լեյթները հաստատել է տեղեկությունը, սակայն նշել է, որ հստակ չգիտի, թե քանի մարդ է մահացել:
Այզենշտադտում մամլո ասուլիսում նա ասել է, որ «այսօր սև օր է Ավստրիայի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս