Բրիտանական ռոք խումբի կիթառի պատյանի մեջ անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել
Wille and the Bandits ռոք խումբը, որը Մեծ Բրիտանիա էր վերադառնում Եվրոպայում ավտոբուսային շրջագայությունից հետո, իր կիթառի պատյանի մեջ անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել, հայտնում է The Telegraph-ը:
Համերգներից հետո ֆրանսիական Կալեում դասավորելով իրերը՝ խմբի անդամները անկոչ հյուրի են հայտնաբերել իրենց ավտոբուսում, իսկ նրա ընկերը թաքնված է եղել կիթառի պատյանի մեջ:
«Ցավալի է, նրանք հուսահատ էին ու պարզապես ավելի լավ կյանք էին ուզում: Միանգամից մտածում ես, թե որքան է քո բախտը բերել»,- գրել են երաժիշտներն իրենց բլոգում:
Անցած տարի երիտասարդ Wille and the Bandits խումբը BBC Radio One-ն ճանաչել էր «Բրիտանիայի լավագույն սկսնակ խումբ»: