Բաժիններ՝

Ռուսաստանի բնակչությունը կարող է մինչև 2050 թվականը գրեթե կրկնակի կրճատվել. The Times

Ռուսաստանի բնակչությունը ալկոհոլիզմի, ինքնասպանությունների թվաքանակի աճի ու ծնելիության նվազման պատճառով կարող է գրեթե կրկնակի կրճատվել մեկ սերունդ հետո, գրում է The Times-ը:

Ժողովրդագրության, միգրացիայի ու տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ղեկավար Յուրի Կրուպնովի խոսքով՝ ՌԴ բնակչության թիվը կարող է մինչև 2050 թվականը 143,5 մլն-ից հասնել 80 մլն-ի: Նրա խոսքով՝ երիտասարդ ռուսները չեն շտապում երեխաներ ունենալ ցածր եկամուտների պատճառով:

Մինչ այդ, Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի զեկույցում հաղորդվում է, որ ընթացիկ տարում Ռուսաստանում բնակչության շրջանում մահացություններն աճել են, ինչը չէր նկատվում նախորդ տարիներին: 2015 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում մահացությունը ավելացել է 1,8%-ով կամ 14,5 հազար մարդով՝ համեմատած 2014թ. նույն ժամանակահատվածի հետ:

Ընդ որում՝ մահացությունը աճում է 30-45 տարեկան մարդկանց շրջանում: 70%-ի դիահերձման դեպքում արյան մեջ հայտնաբերվում է ալկոհոլ, հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Նրա խոսքով՝ մինչև 1 տարեկան երեխաների մահացության 40%-ի դեպքում մեղավոր են նրանց հարբած մայրերը, ովքեր քնած ժամանակ երեխաներին ճզմել են սեփական մարմնով:

ԱՀԿ-ի տվյալով՝ ռուս տղամարդու կյանքի միջին տևողոթյունը հասնում է 63 տարեկանի, ինչը 1 տարով քիչ է, քան Ռուանդայում: Կանայք ՌԴ-ում 12 տարով ավելի են ապրում տղամարդկանցից: Նման տարբերություն դիտվում է միայն Բելառուսում ու պատերազմական Սիրիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս