Բաժիններ՝

Սաակաշվիլին մեղադրել է Իվանիշվիլիին Բաթումի հայտնի շարժվող արձանի ոչնչացման մեջ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է Բաթումի հայտնի «Ալի և Նինո» շարժվող արձանի ոչնչացման մեջ: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Բաթումի լողափին տեղադրված հայտնի արձանը վնասվել է օգոստոսի 26-ին ապամոնտաժման աշխատանքների ժամանակ:

«Բաթումի բուլվարի» ադմինիսրացիայի հաղորդագրության համաձայն՝ քանդակը որոշվել էր տեղափոխել մի քանի տասնյակ մետր հեռու, տեղափոխման աշխատանքների ժամանակ ճոպաններից մեկը պոկվել է ու քանդակներից մեկը վնասվել է: Ադմինիստրացիան հայտնել է, որ այն ենթակա է վերականգնման:

«Այսօր Բաթումում ռուս օլիգարխ Իվանիշվիլիի հանձնարարությամբ քանդվել է շարժվող «Ալի և Նինո» արձանը»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում:

«Ալի և Նինո» արձանը, որն անվանում են սիրո արձան, Բաթումում տեղադրվել էր 2011թ. ամռանը Սաակաշվիլիի նախագահության ժամանակ:
Զբոսաշրջիկների կողմից սիրված քանդակի հեղինակը Թամար Կվեսիտաձեն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս