
Ամերիկացի լրագրողներին գնդակահարած տղամարդը մահացել է հիվանդանոցում

Վիրջինիա նահանգի հիվանդանոցում մահացել է Վեստեր Լի Ֆլանագանը, ով ուղիղ եթերում գնդակահարել էր WDBJ7 հեռուստաալիքի թղթակցին ու օպերատորին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանությունում հայտնել են, որ Ֆլանագանը փորձել է ինքնասպան լինել ձերբակալության պահին: Նրան ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Հիշեցնենք, որ 24-ամյա լրագրող Էլիսոն Փարքերն ու 27-ամյա օպերատոր Ադամ Ուարդը սպանվել են այսօր Մոնետա քաղաքի Bridgewater Plaza զվարճանքների կենտրոնում հարցազրույցի ժամանակ: Եթերի տեսագրության մեջ, որը հայտնվել է սոցցանցերում, լսելի են կրակոցների ձայներն ու լրագրողի ճիչերը:
Կինը, ումից այդ պահին հարցազրույց էին վերցնում, վիրավորվել է մեջքի հատվածում: Նրան շտապ վիրահատել են, կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:
Ֆլանագանը WDBJ7 հեռուստաալիքի նախկին աշխատակից է, ով վերջերս էր ազատվել աշխատանքից: