Թաիլանդում փիղը սպանել է փղապանին ու մեջքին գտնվող 3 զբոսաշրջիկի հետ հեռացել
Թաիլանդի հյուսիսային հատվածում փիղը կատաղել է մինչ զբոսաշրջիկներին ջունգլիներով զբոսանքի տանելը: Կենդանին սպանել է փղապանին ու մեջքին գտնվող 3 չինացի զբոսաշրջիկի հետ հեռացել ջունգլիները:
Ոստիկանությունում հայտնել են, որ ուղևորությանը նպատակ ուներ մասնակցել 3 մարդ՝ տղամարդը, նրա կինն ու փոքրիկ երեխան: Նրանց արդեն նստեցրել էին փղի վրա, երբ կենդանին անսպասելի հարձակվել է փղապանի վրա, ում նախկինում երբեք չէր տեսել:
Բարեբախտաբար, փիղը վախեցած զբոսաշրջիկներին տարել է ճամբար, որտեղ նրանց կարողացել են իջեցնել փղին հանգստացնելուց հետո, գրում է The Guardian-ը:
Փիղը համարվում է Թաիլանդի խորհրդանիշը: Փղերով ուղևորությունը ամենահայտնի ու շահութաբեր զվարճանքներից մեկն է երկրում: