Ներգաղթյալներին ապաստանելու Եվրամիության ծրագիրը չի գործում. Ավստրիայի ԱԳՆ
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ներգաղթյալներին ապաստան տրամադրելու քաղաքականության առանցքային դրույթներից մեկը չի գործում:
«Հունաստանը ձգտում է անել ամեն ինչ, որ փախստականներին հնարավորություն տա որքան հնարավոր է արագ տեղափոխվել Մակեդոնիա, ապա՝ Սերբիա ու Հունգարիա, մինչ նրանք չհասնեն այնպիսի հարուստ երկրներ, ինչպիսիք են Ավստրիան ու Գերմանիան: Ճշմարտությունն այն է, որ դուբլինյան համակարգն այլևս չի գործում»,- ասել է Կուրցը:
Դուբլինի կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 1997-ին, այն օտարերկրացի քաղաքացիներին իրավունք է տալիս խնդրել փախստականի կարգավիճակ ԵՄ ցանկացած երկրում միանման պայմաններով:
Այսօր Ավստրիայում բացվում է գագաթաժողով՝ նվիրված մեծաթիվ ներգաղթյալներին ընդունելու միջոցառումների կոորդինացմանը, ովքեր ԵՄ երկրներ են ժամանում Արևելյան Եվրոպայի երկրներից: