ՄԱԳԱՏԷ-ն իրանական ատոմի հարցով վերջնական որոշում կկայացնի դեկտեմբերի 15-ին
Թեհրանի կողմից իրանական ատոմային ծրագրի մասին վերջնական որոշում ՄԱԳԱՏԷ-ն կհայտնի դեկտեմբերի կեսին: Այս մասին հայտնել է կազմակերպության ղեկավար Յուկիա Ամանոն:
«Օգոստոսի 15-ին Իրանը պետք է ու տվել է որոշ բացատրություններ գրավոր տեսքով՝ բոլոր հարցերի վերաբերյալ: Հիմա մենք ուսումնասիրում ենք Իրանի բացատրությունները ու պատրաստվում ենք ներկայացնել հարցերը»,- նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Ամանոն ընդգծել է, որ կազմակերպվելու են տեխնիկական բանակցություններ, որոնցում ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները կստանան տեղեկություններ իրանական միջուկային ծրագրում ռազմական չափումների հնարավոր առկայության մասին:
Դեկտեմբերի կեսից գործակալության փորձագետները կզբաղվեն ստացված տեղեկությունների անալիզով:
«Մենք վստահ ենք, որ կկարողանանք ներկայացնել վերջնական պատասխան մինչև դեկտեմբերի 15-ը»,- ընդգծել է նա: