Գոյություն ունի համակարգման լուրջ բացթողում միջազգային կարևորագույն հարցերի կապակցությամբ: Աշխարհասփյուռ հայերը բազմիցս վտանգի են ենթարկվել, սակայն Հայաստանը կամ Սփյուռքը հազիվ թե օգնության են հասել նրանց:
Դրեզդենում տեղացիներից մեկը ներխուժել է շենք, որտեղ գտնվել են փախստականներ ու արցունքաբեր գազ է կիրառել:
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն այսօր որոշել է մինչև մարտ երկարեցնել Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ անհատական պատժամիջոցները, ում ԵՄ-ն պատասխանատու է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խաթարման համար, RIA Novosti-ի հետ զրույցում ասել է եվրոպացի դիվանագետը:
Ադրբեջանական haqqin.az գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրին, հայտնում է, որ զոհվել է Ղազախի շրջանի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, Լերիքի շրջանից զորակոչված, 1991 թվականին ծնված ենթասպա Ռուսլան Գալիբ օղլուն (ծնվ. 1991 թ.):
Մեքսիկայի հյուսիսարևելյան Նուևո-Լեոն նահանգի դատախազության աշխատակիցները հայտնաբերել են շուրջ 31 հազար մարդկային աճյուն, հայտնում է Excelsior-ը:
Պայթյուն է որոտացել Սիրիայի նավահանգստային Լաթաքիա քաղաքի Էլ-Համամ հրապարակում, որը համարվում է երկրի նախագահ Բաշար Ասադի հենակետը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերին Վրաստանում կկայանա «Մետաքսի մեծ ճանապարհ» ֆորումը: Ինչպես հայտնում է vz.ru-ն, Ղարիբաշվիլին այդ մասին հայտարարել է Թբիլիսիում անցկացվող «Ամբասադորիալ-2015» ֆորումում ելույթի ժամանակ:
ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ երկիր, այդ պատճառով էլ Վաշինգտոնը չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող արդյունքներ:
Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը արգելել է երկիշխանություն ունեցող երկիր Եմենի, Իրանի, Պակիստանի քաղաքացիների մուտքը, հայտնում է Reuters-ը:
Ավստրալիայի Ռոքհեմփթոն քաղաքում մայրը որդու համար երկաթե վանդակ է պատրաստել, որտեղ պահում է 17-ամյա թմրամոլ որդուն: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Կոստրուկցիան ավստրալուհուն արժեցել է 3 հազար դոլար:
Կապված այն բանի հետ, որ նորվեգական Statoil-ը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում, ընկերությունում կատարվում են կրճատումներ, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով ընկերությունում իր աղբյուրներին:
ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել մի շարք ռուսական ընկերությունների դեմ՝ կապված Իրանի, Սիրիայի ու Հյուսիսային Կորեայի նկատմամբ միջուկային զենքի չտարածման օրենքը խախտելու հետ, հայտնում է Gazeta.ru-ն:
«Թուրքիան գրեթե բոլոր հարևանների հետ հարաբերությունները խզել է, տարբեր երկրներում դեսպաններ չունի, Դավութօղլիի՝ առկա բոլոր խնդիրները զրոյականացնելու նախաձեռնությունը հանգեցրել է զրո բարեկամի: Հիմա բոլոր երկրների հետ Թուրքիան խնդիրներ ունի»:
Fishki.net-ը գրում է. «Ռուսական ավիափոխադրող «Աերոֆլոտ» ընկերությունը ընդամենը 1 սիմվոլիկ ռուբլիով գնել է սննանկացման եզրին գտնվող «Տրանսաէրո» ընկերությունը: Չնայած նրան, որ «Տրանսաէրո»-ն որոշ ամսագրերով ճանաչվել էր Եվրոպայի ամենալավ էկոնոմ դաս ունեցող ընկերությունը, դրա պարտքերը կազմում էին 60 մլրդ ռուբլի, իսկ ուղևորների շրջանառության առումով այն երկրորդն էր Ռուսաստանում»:
«Ռագոզինան ու Պուտինը միասին վերջին անգամ հանրությանը ներկայացել են անցած շաբաթ Սոչիում անցկացվող սամբոյի միջազգային մրցաշարին»,- գրում է պարբերականը: Նշվում է, որ Նատալյան առաջին անգամ չէ, որ ուղեկցում է Ռուսաստանի նախագահին մարզական միջոցառումների ժամանակ:
Ավստրիայի ոստիկանությունը Աֆղանստանից ժամանած ավելի քան 20 անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել բեռնատարում, որը ենթադրաբար Հունգարիայից տեղափոխվում էր Գերմանիա, հայտնում է ավստրիական Krone թերթը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել համաշխարհային հանրությանը միավորվել Ռուսաստանին դիմակայելու նպատակով: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության կայքում:
Բաքվում լրագրող Խադիջա Իսմայիլովային դատապարտել են կեղծ, քաղաքական մեղադրանքներով: Դա վկայում է դատարանի ու պետական համակարգի թերարժեքության մասին:
Նվազագույնը 8 մարդ է զոհվել Փարիզի հյուսիսում բնակելի տանը ծագած հրդեհի հետևանքով:
Թուրքիայի ոստիկանությունը հակաահաբեկչական օպերացիա է իրականացնում Ստամբուլում, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի Շիրնակ նահանգում հարձակում է իրականացվել զորամասի վրա, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Սեպտեմբերի 1-ին այցով Բաքու ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Ինչպես բխում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նամակից, որը հրապարակել է Վատիկանը, հոգևորականներին թույլատրվում է ներել աբորտի մեղքը:
Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող Ալի Հայդար Քոնջան, ով ներկայացրել էր իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ասելով, որ 1915 թվականին եղել են հայկական կոտորածներ, հանդես է եկել նոր հայտարարությամբ:
Եվրամիությունը պատրաստվում է կես տարով երկարաձգել մի շարք ռուս ու ուկրաինացի ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետն ավարտվում էր սեպտեմբերի կեսին:
RBC Daily-ն հայտնում է, որ գործարար Սամվել Կարապետյանը կմասնակցի Ռուսաստանի Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի նոր շենքի շինարարությանը:
«Հայաստանում կմտածեն, որ Ադրբեջանին գրավելու համար Ռուսաստանը կարող է գնալ ոչ հայանպաստ գործարքների: Իմ համոզմամբ` դա ներկայումս բացառվում է, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները գործընկերային են ու Ռուսաստանն այսօր շատ է կարևորում ՀՀ-ի հետ հարաբերությունները»,- ասաց նա:
Ավստրիայի ոստիկանությունը կալանավորել է ևս 2 մարդու այն բանից հետո, երբ Սլովակիայի ու Հունգարիայի սահմաններից ոչ հեռու հայտնաբերվել էր 71 ներգաղթյալի մարմիններով լի բեռնատար: Այս մասին հայտնում է ավստրիական Kurier թերթը:
Rambler&Co ընկերությունների խմբի գործադիր տնօրեն է նշանակվել Ռաֆայել Աբրամյանը (Рафаэль Абрамян): Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում:
APA-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, երկրի տրանսպորտի, ծովագնացության ու հաղորդակցության նախկին նախարար Բինալի Յըլդըրն ասել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության խնդիրը կվերացվի: