
Լիբիայի ափերի մոտ գտնվող նավում 50 ներգաղթյալի դի է հայտնաբերվել

Լիբիայի ափերի մոտ՝ նավի ամբարում, հայտնաբերվել է 50 մահացած ներգաղթյալի մարմին, հայտնում է Reuters-ը:
Նրանք հայտնաբերվել են փրկարարական օպերացիայի ժամանակ, որն իրականացրել է իտալական առափնյա ծառայությունը: Նրանք կարողացել են փրկել 430 մարդու:
Օգնության ազդանշանները ստացվել էին այս գիշեր Լիբիայի ափերից 50 կմ հեռավորության վրա գտնվող մի քանի նավից: Ներկայում 5 փրկարարական օպերացիաները ավարտվել են: